ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը վերջերս է վերադարձել Արցախից:
Նրա հաղորդմամբ՝ ակտիվ գործողություններ են ընթանում անվտանգության ապահովման առումով.
«Եղել ենք Մարտակերտի հենակետերում, ծանոթացել ռազմատեխնիկական միջոցներին, որոնք արդեն տեղակայված են և հնարավորություն են տալիս հսկողություն իրականացնել թշնամու ցանկացած գործողության նկատմամբ: Հանդիպել ենք Արցախի ղեկավարությանը, թալիշցիներին: Այսօր հնչեցրել եմ մի հայտարարություն՝ Թալիշում վերաբնակեցման հետ կապված: ԱԺ բոլոր պատգամավորներին, կառավարության անդամներին առաջարկել եմ իրենց մեկ ամսվա աշխատավարձը նվիրաբերել Արցախում բացված հիմնադրամին՝ դպրոցն ու մանկապարտեզը վերանորոգելու, ինչպես նաև վերաբնակեցված բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Թալիշը վերաբնակեցվի»,-ասաց պատգամավորը:
Անի Կարապետյան