▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ժողովրդի տգիտության արդյունքն է.Հախվերդյանը՝ Արամ Ասատրյանի անունով փողոց անվանակոչելու մասին

Նոյեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա աննախադեպ համերգ Հայաստանի պետական կամերային նվագախմբի՝ դիրիժոր Վահան Մարտիրոսյանի, Ռուբեն Հախվերդյանի և ՀՀ վաստակավոր արտիստ Հակոբ Ջաղացպանյանի մասնակցությամբ: Կատարվելու են Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործությունները, որոնք կամերային նվագախմբի և տարբեր անսամբլների համար գործիքավորել ու մշակել է կոմպոզիտոր, ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Նարինե Զարիֆյանը։ Խորագիրն է՝ «Կտրուկ շրջադարձ»:

«Բոլոր ստեղծագործությունները հնչելու են նորովի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նարինե Զարիֆյանը։

Իսկ, թե ինչո՞ւ «Կտրուկ շրջադարձ»,-Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց.

«Ճշմարտությունը կլոր է, բայց ասեմ, օրինակ՝ կտրուկ շրջադարձ էր կառավարության փոփոխությունը, այս նվագախմբի հետ աշխատելը»:

Վահան Մարտիրոսյանն էլ հավելեց. «Ռուբեն Հախվերդյանը  իմ սիրած, պոետիկ անձանցից մեկն է և ուրախ եմ նրա հետ մեկ բեմում գտնվել: Եթե մի 20 տարի առաջ նման բան ասեին՝ կծիծաղեի ու կասեի, որ անհնարին է: Հիմա տեսնում ենք, որ կտրուկ շրջադարձ է»:

  Նոյեմբերի 5-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի անվ. համերգասրահում տեղի  կունենա աննախադեպ համերգ Երևանի պետական կամերային նվագախմբի ՝դիրիժոր Վահան Մարտիրոսյան,Ռուբեն Հախվերդյանի և  ՀՀ վաստակավոր արտիստ Հակոբ  Ջաղացպանյանի մասնկացությամբ ։
Այս առթիվ  նոյեմբերի 2-ին ժամը 14:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա  մամուլի ասուլիս  դիրիժոր ՝Վահան Մարտիրոսյանի, Ռուբեն Հախվերդյանի և  կոմպոզիտոր  Նարինե Զարիֆյանի մասնակցությամբ:
          Համերգին կատարվելու են Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործությունները, որոնք կամերային նվագախմբի և տարբեր անսամբլների համար  գործիքավորել ու մշակել է  կոմպոզիտոր, ՀՀ կոմպոզիտորների միության անդամ ՝Նարինե Զարիֆյանը։ Կոմպոզիտորը այն ստեղծագործողներից է ով հայ երաժշտական  դասական ոճի հիմքով համեմված  սինթեզում է փոփ, ջազ, ռոք, ֆոլք երաժշտական տեսակները։
Նրանց համագործակցությունը ունի երկար տարիների փորձ՝ 5 ձայնասկավառակների հեղինակ , որոնք արժանացել են միջազգային մրցանակների՝ հատկապես «0-100 տարեկան երեխաներին» ձայներիզը։
             Համերգի ընթացքում Հախվերդյանը կներկայացնի <<Կտակ,Հիսունից հետո, Ուղիղ ժամը 12-ին, Երևանի գիշերներում , Եթե իմանայի>> և այլ  սիրված ստեղծագործությունները:

Հանդիպման ժամանակ հարց հնչեց Առաջին տպարանի պայթեցման, Էջմիածնի փողոցներից մեկն Արամ Ասատրյանի անունով  անվանակոչելու մասին.

Անդրադառնալով Առաջին տպարանի պայթեցմանը՝  Ռուբեն Հախվերդյանն ասաց.

«Կարծեմ, այսօր այդ առիթով չենք հավաքվել: Ճիշտն ասած ես Երևանում չեմ ապրում, Պռոշյանում եմ ու առաջին անգամ եմ լսում: Ի՞նչ ասացիք, ի՞նչ շենք...ոչինչ ասել չեմ կարող, քանի որ չգիտեմ, թե խոսքն ինչի մասին է»:

Երկրորդ հարցի մասով էլ նկատեց.«Դա մեր ժողովրդի տգիտության արդյունքն է: Իհարկե, մեծ մասի»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին