▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՊՊԱ պայմանագրերի տուգանքներ` արտերկրում գտնվող մեքենաների սեփականատերերին

Asekose.am-ի ընթերցողներից մեկն այսօր մեզ տրամադրել է ինֆորմացիա, ըստ որի` ՃՈ-ն ԱՊՊԱ չկնքելու համար տուգանքներ է ուղարկում Հայաստանում գտնվող այն մարդկանց, ում մեքենաներն արտերկրում` հատկապես Ռուսաստանում, արդեն ունեն ԱՊՊԱ պայմանագրեր:  Մեր ընթերցողն իր դժգոհությունն էր հայտնել նաև նրա համար, որ ՃՈ-ի էլեկտրոնային փոստին վերոնշյալ հարցի վերաբերյալ բազմաթիվ քաղաքացիների կողմից ուղարկված նամակներն անպատասխան են մնացել:

Asekose.am-ը կփորձի տվյալ հարցի շուրջ ներկայացնել նաև Ճանապարհային ոստիկանության պարզաբանումը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին