▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ Վլադիմիր Գասպարյանին՝ սթափեցրեք menu.am-ի «շումախեր» մոպեդիստներին

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Բաց նամակ Վլադիմիր Գասպարյանին. Զորավար, խնդրում եմ, սթափեցրեք menu.am-ի «շումախեր» մոպեդիստներին։

Բարև Ձեզ Զորավար,

Նախ սկսեմ նրանից, որ Ձեզ նամակ գրելու միակ պատճառը Ձեր կառույցում աշխատող պաշտոնյաների արհամարական վերաբերմունքն է իմ (իմ հետ համակարծիքների) կարծիքին: Վստահ լինելով, որ Դուք չեք արհամարհի՝ ես դուխով գրում եմ Ձեզ։

Պարոն Գասպարյան, հաստատ Ձեզ զեկուցել են մոպեդների մասին իմ կողմից բարձրացրած խնդիրները ու իմ կողմից ներկայացված հիմնավորումները։
Խնդրում եմ Ձեզ, հանձնարարել համապատասխան գերատեսչություններին զբաղվել այդ հարցով ու ազատել Երևանը մոպեդների անօրինական անցուդարձից ու ցույց տալ «իրենց տեղը»։

Ես ավելի քան վստահ եմ, որ Ձեզ ուղղված նամակը անպատասխան չի մնա ու «դաս» կլինի ոստիկանական այն պաշտոնյաների համար, ովքեր արհամարհում են համացանցով նրանց ուղղված խնդրանքները ու դիմումները։

Հույսով ու հավատով՝ Անկախ...

 

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին