▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4-ամյա երեխան տառապում է մանկական ուղեղային կաթվածով. նա օգնության կարիք ունի

Քաղաքացի Արմեն Բաբայանի 4-ամյա դուստրը տառապում է մանկական ուղեղային կաթվածով. հայրը խնդրում է օգնություն իր երեխայի՝ արտերկրում բուժումը կազմակերպելու համար։

Ներկայացնում է Արմեն Բաբայանի՝ այս մասին տարածած նամակը։

«Ունեմ 4 տարեկան աղջիկ երեխա: Երեխաս տառապում է մանկական ուղեղային կաթվածով: Նրա գլխուղեղի աջ կողմում առկա է ուռուցք: Աղջկաս վիճակը գնալով բարդանում է. գոյացություններ են առաջացել նաև նրա քթի և բերանի շրջանում: Հնարավոր է առաջանա նաև էպիլեպսիա: Երեխաս չի կարողանում շարժել աջ ձեռքը, իսկ ոտքը մասնակիորեն է օգտագործում:

Շատ եմ խնդրում, եթե հնարավոր է օգնեք գումար հավաքել երեխայիս բուժումը Գերմանիայում շարունակելու համար: Ընտանիքի հետ բնակվում է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում:

Անհրաժեշտ է հավաքել 15. 000 դոլար, որի համար բացվել են նաև հաշվեհամարներ Converse բանկում երեխայի տատիկի անունով.

ARM 1930032157800400

EUR 1930032157800104

RUB 1930032157800158

USD 1930032157800101

Ստացող՝ Նազիկ Վանեսյան։

Կոնտակտային անձի հեռախոսահամար՝ 077069987 (Արմեն՝ հայր)

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին