▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 1 մահացած և 2 վիրավոր երիտասարդներ

shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Թիվ 3-րդ մանկական հիվանադանոց են տեղափոխվել 3 երիտասարդներ, 1-ը մահացած 2-ը վիրավոր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը ստացել է հրազենային վնասվածքներ։

Ոստիկանությունն ու քննիչները փորձում են պարզել սպանվածի և 2 վիրավորների ինքնությունը, ինչպես նաև որտեղից են նշված անձինք տեղափոխվել հիվանդանոց։ Ժամանել են նաև ոստիկանության Չարբախի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը 25-ամյա Գևորգ Գագիկի Ավետիսյանն էր։ 2 վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

00.10

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացավ 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը, իսկ մյուս վիրավորը՝ 35-ամյա Արամ Ռաֆայելի Պետրոսյանը, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին