▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խարդախության համար ազատազրկման է դատապարտվել «Ալյանս» կուսակցության փոխնախագահը

 

armtimes.com-ի տեղեկություններով, խարդախության մեղադրանքով 4 տարվա ազատազրկման է դատապարտվել «Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանը:

Նա 2013թ. օգոստոս ամսին, նախնական համաձայնության գալով Արմեն Բաղդասարյանի հետ, խարդախությամբ հափշտակել են Զարեհ Հովհաննիսյանին պատկանող առանձնապես խոշոր չափի` 4,731,408 ՀՀ դրամին համարժեք 8,800 եվրո գումարը:

Նրա նկատմամբ նախաքննության եւ դատաքննության ընթացքում որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ 2015 թվականին վճռել է  Սարգիս Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Սարգիս Հարությունյանը դատավճիռը բողոքարկել է թե՛ Վերաքննիչ եւ թե՛ Վճռաբեկ դատարաններում, սակայն անօգուտ, մի քանի օր առաջ նրա դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Մեր տեղեկություններով, Սարգիս Հարությունյանին տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին