▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղմկահարույց սպանության գործով ձերբակալվել է Չարբախցի Գեղամի կինը

Armtimes.com-ը գրում է. Մեր տեղեկություններով, կիրակի օրը տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով գիշերը ձերբակալվել է «Լիա» գեղեցկության սրահի սեփականատեր Չարբախցի Գեղամի (իրական անունը՝ Պետրոս) կինը՝ Ա. Մանուչարյանը:

Վերջինս կասկածվում է հանցագործությունը պարտակելու մեջ: Մեր տեղեկություններով, նա փորձել է մաքրել հանցագործության հետքերը: Նույն այդ տեղեկություններով, իրավապահ մարմինները փնտրում են Չարբախցի Գեղամին, չի բացառվում, որ նա վիրավոր լինի: Նշենք, որ կրակոցներից տուժողները եղել են նրա կողմնակիցները:

Նշենք, որ Չաբախցի Գեղամը բնակվում է գեղեկեցության սրահի կողքի շենքի երկրորդ մուտքում: Մեր այցելության պահին նա տանը չէր, իսկ հարազատներն էլ ագրեսիվ կերպով էին պատասխանում մեր հարցերին՝ «խորհուրդ» տալով հեռանալ:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին