▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահանջում են հրապարակել «ստատուսչիկների» անունները

 

«Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի հարցն ԱԺ է հասել: Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ այդ ՊՈԱԿ-ին տրամադրված գումարից 82 մլն դրամն օգտագործվում է նրա համար, որ սոցցանցերում հրապարակումներ՝ գրառումներ լինեն, այդպիսի 5480 հրապարակում է եղել, որոնցից ամեն մեկի համար վճարվում է 15 հազար 100 դրամ: Լեւոն Զուրաբյանը հարցրեց՝ սա հանրային միջոցներ են, պետք է թափանցիկություն, կառավարությունը կարո՞ղ է տրամադրել բոլոր այն անձանց անունները, որոնք սոցցանցերում հրապարակումների համար գումար են ստացել: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ քաղաքական դեզինֆորմացիա՝ ապատեղեկատվություն չի տարածվում այդ գումարով. «Այլ բան է, որ կառավարության ծրագրերի, կառավարության կատարած քայլերի մասին աշխատանք տարվում է, եւ դա շատ բնական է, որովհետեւ բնակչությունը պետք է իրազեկված լինի, թե ինչ քայլեր է կատարում կառավարությունը: Այստեղ որեւէ ամոթ բան չկա, աշխատանք է, որ պետք է կատարի յուրաքանչուր կառավարությունը»: Դավիթ Հարությունյանն ասաց, որ կարող են տրամադրել այն ինֆորմացիան, որը չի խախտում անձնական տվյալների գաղտնիությունը: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ

aravot.am-ը գրում է. «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի հարցն ԱԺ է հասել:

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ այդ ՊՈԱԿ-ին տրամադրված գումարից 82 մլն դրամն օգտագործվում է նրա համար, որ սոցցանցերում հրապարակումներ՝ գրառումներ լինեն, այդպիսի 5480 հրապարակում է եղել, որոնցից ամեն մեկի համար վճարվում է 15 հազար 100 դրամ:

Լեւոն Զուրաբյանը հարցրեց՝ սա հանրային միջոցներ են, պետք է թափանցիկություն, կառավարությունը կարո՞ղ է տրամադրել բոլոր այն անձանց անունները, որոնք սոցցանցերում հրապարակումների համար գումար են ստացել:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ քաղաքական դեզինֆորմացիա՝ ապատեղեկատվություն չի տարածվում այդ գումարով. «Այլ բան է, որ կառավարության ծրագրերի, կառավարության կատարած քայլերի մասին աշխատանք տարվում է, եւ դա շատ բնական է, որովհետեւ բնակչությունը պետք է իրազեկված լինի, թե ինչ քայլեր է կատարում կառավարությունը: Այստեղ որեւէ ամոթ բան չկա, աշխատանք է, որ պետք է կատարի յուրաքանչուր կառավարությունը»:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ կարող են տրամադրել այն ինֆորմացիան, որը չի խախտում անձնական տվյալների գաղտնիությունը: 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին