▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանրամասներ Չարբախում տեղի ունեցած սպանություններից. ձերբակալվածների մեջ է գեներալ-լեյտենանտի փեսան

shamshyan.com տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի որոշմամբ ստեղծաված քննչական խմբի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրից ազատ է արձակվել Չարբախում աղմակահարույց սպանությունների փաստով քրեական գործի շրջանակում ձերբակալված, Շիրակի փողոցի 13 շենքի բնակիչ Անժելա Մանուչարյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն քննիչի որոշմամբ ձերբակալվել են Շիրակի փողոց 13 շենքի 5 բնակարանի բնակիչ, 27-ամյա Արտակ Նազարյանը, Շիրակի փողոցի 13 շենքի բնակիչ, 46-ամյա Պետրոս Իսրայելյանը, ով ավելի շատ հայտնի է Թոփալ Գեղամ մականվամբ և Երևան քաղաքի Խորենացի 11 շենքի 1 բնակարանում հաշվառված, սակայն ժամանակաաորապես Երևան քաղաքի Վարդանանց 10 շենքի 22 բնակարնում բնակվող, 52-ամյա Ռուբեն Խաչատրյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս այս պահին ներգրավված են որպես վկաներ, իսկ Ռ. Խաչատրյանը ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի փեսան է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործությունների պատճառը եղել է այն, որ հանցագործ աշխարհում վարկաբեկված Արա Վարդանյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է Ճըվճըվ Արո մականվամբ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում բնակվող, ոսկու գործով զբաղվող ինչ- որ մարդկանց ժամանակին 20 հազար ԱՄՆ դոլար է տվել՝ ինչ-որ գործի մեջ դնելու և շահույթ ստանալու համար:

Ճըվճըվ Արոյին այդ անձինք ժամանակին վերադարձրել են 18 հազար ԱՄՆ դոլար և խոստացել, որ որոշ ժամանակ անց առանց տոկոսների նրան պատրաստ են վճարել ևս 8 հազար ԱՄՆ դոլար, սակայն Ա. Վարդանյանը մերժել է այդ առաջարկը, ասելով, որ ինքը պետք է ստանա «չոր» 20 հազար դոլար:

Մերժում ստանալուց հետո Ճըվճըվ Արոն դիմել է Թոփալ Գեղամ մականվամբ Պետրոս Իսրայելյանի օգնությանը, սակայն Պ. Իսրայելյանը իր աղբյուրներով ճշտել է, որ Ճըվճըվ Արոն ագահորեն «համը հանել է» և նրան հայտնել է, որ ինքը չի կարող այդ հարցով օգնել նրան ու այդ ժամանակ Ճըվճըվ Արոն ոչ տարել, ոչ բերել՝ Գեղամին ասել է. «Ուրեմն՝ եթե սկզբից մտել ես խաղի մեջ ու համաձայնվել ես ինձ օգնել ու հիմա ձեռքերդ լվանում ես, այդ գումարից մի բան էլ ավելի քեզանից ենք ստանալու»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին