▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահան Բադասյանին հրավիրել են հարցաքննության

galatv.am-ը գրում է. ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հայտարարությունների մասին մամուլի հրապարակումներով, ինչպես օրերս հայտնի դարձավ, սկսել են զբաղվել ՀՀ իրավապահ մարմինները: Խոսքը վերաբերում է Բադասյանի՝ սոցիալական ցանցում արված գրառմանը, որում նա հարց էր ուղղել ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանին. «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, նախկինում լինելով Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ` փոխնախարար, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և Պաշտպանության նախարարության միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ։ Կարո՞ղ եք պատասխանատվության ենթարկել ԳՇ պետին։ Կամ, եթե ես զրպարտում եմ գլխավոր շտաբի պետին, ինձ պատասխանատվության կենթարկե՞ք»:

Ազատության հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը փոխանցել էր, որ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ Վ. Բադասյանի հայտարարությունում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ: Այս պահին նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես հայտնի է, խոսքը վերաբերում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանին: Արցախի ԱԺ նախկին պատգամավորը մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է այս հարցին, իսկ «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում ասել է. «Ղարաբաղում ո՞վ չգիտի, որ Մովսես Հակոբյանն իրականացնում է հացաթխման գործողություն և ապահովում մի քանի զորամասեր: Դա նորմալ երևո՞ւյթ եք համարում: Ինքը գեներա՞լ է, թե՞ հացթուխ»:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին