Armtimes.com-ը գրում է. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հետեւելու է վարչապետ Կարեն Կարապետյանի օրինակին եւ դիմում է գրելու ՀՀԿ-ին անդամակցելու նպատակով: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Իգնատի Առաքելյանը՝ նշելով, որ ինքն իրեն համարում է թիմային մարդ եւ թիմի հետ կանդամակցի ՀՀԿ-ին:
«Դիմում դեռ չեմ գրել, այսօր կգրեմ»,- ասաց Իգնատի Առաքելյանը՝ նշելով, որ ՀՀԿ-ի գաղափարախոսությունն իրեն մոտ է: Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ ոչ մի բան չի կարող ասել նժդեհական գաղափարախոսության մասին: Մեր ճշտող հարցին՝ ծանո՞թ եք Նժդեհի գաղափարախոսությանը, գյուղատնտեսության նախարարը պատասխանեց. «Ոչ, ծանոթ չեմ»: