▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն «գազաֆիկացվեց», «Գազպրոմ-Արմենիայի» աշխատակիցներից պահանջում են անդամակցել ՀՀԿ-ին

armtimes.com-ը գրում է. «Գազպրոմ-Արմենիայի» մի խումբ աշխատակիցներ այսօր զանգահարել էին «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն` դժգոհելու, որ ընկերության ղեկավարությունն իրենցից երկուական լուսանկար է պահանջել եւ ասել, որ պետք է անդամակցեն Հանրապետական կուսակցությանը:

Ընկերությունից մեզ պատասխանեցին, որ վերջին շրջանում բազմաթիվ աշխատակիցներ են դիմել` ՀՀԿ-ին անդամակցելու համար, բայց դա կամավոր հիմունքներով է, եւ որեւէ պարտադրանք չկա:

Հիշեցնենք` ընդամենը մեկ օր առաջ էլ վարչապետ Կարեն Կարապետյանն էր ՀՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացրել, եւ վաղը  ՀՀԿ համագումարը նրան կընտրի գործադիր մարմնի անդամ, այնուհետեւ՝ կուսակցության նախագահի տեղակալ, իհարկե, ոչ թե շարքային, հավանաբար ավելի բարձր դիրք ունեցող տեղակալի կարգավիճակում:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Կարեն Կարապետյանի այդ դիմումից հետո մեկ օրում ՀՀԿ-ին անդամակցելու համար 7000 քաղաքացի է դիմում գրել, և դիմումների հոսքը դեռ շարունակվում է:

Ամբողջական հոդվածը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին