▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

100 %-անոց սուտ է․ Կովալենկո Շահգալդյանը հերքում է, որ թոռանը Լիսկայի որդին է դանակահարել

tert.am-ը գրում է. Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հաստատեց  ավելի շուտ տարածված տեղեկատվությունը, ըստ որի՝ այսօր ուշ գիշերին «Օջախ» ռեստորանային համալիրում միջադեպ է տեղի ունեցել, և իր թոռը՝ Տիգրան Շահգալդյանը, վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նա նշեց, որ կենցաղային վիճաբանության հիման վրա վնասել են նրա ոտքը։

«Մնացած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում,- ասաց նա՝ նկատի ունենալով՝ լրատվամիջոցներով տարածվածը, ըստ որի՝ Սյունիքի նախկին մարզպետի՝ Սուրիկ Խաչատրյանի որդին է դանակահարել Տիգրան Շահգալդյանին,- դա հարյուր տոկոսանոց սուտ է»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին