▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խանդի հողի վրա է սպանել. նոր մանրամասներ՝ 37-ամյա կնոջ սպանությունից

 

Shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Սերգեյ Ավագյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14 կետի հատկանիշով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ նոյեմբերի 25-ին, Շենգավիթ վարչական շրջանում Ա. Մաղաքյանի սպանության փաստով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ, ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շենգավիթի քննչական բաժնի հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, իսկ հետո արդեն բացատրական աշխատանքներ կատարելով՝ կարողացել են համոզել, որպեսզի սպանություն կատարող կասկածյալը մեղայականով ներկայանա ոստիկանության Շենգավիթի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի 2-րդ տան բնակիչ, 34-ամյա Արամ Մնացականյանն է, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, հայտնել է, որ դանակով հարվածել է Ա. Մաղաքյանին խանդի հողի վրա իրար միջև ծագած վիճաբանության ժամանակ։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը։



Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին