▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիկ Դարչինյանը վրդովված է իր մասին տարածված ստից

 

 

 

 

 

 

Aravot.am-ը գրում է. Որոշ կայքեր համացանցում լուր են տարածել, թե խոշոր ավտովթար է եղել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանի մասնակցությամբ: Միանգամից ասենք: Սուտ է: Վախթանգ Դարչինյանն իր ընտանիքի հետ միասին ողջ եւ առողջ է, Ավստրալիայում, իր տանը: Կայքը պարբերաբար զրուցում է մեր լեգենդար բռնցքամարտիկի հետ եւ եթե նման բան լիներ, առաջիններից մեկը կիմանար:

Տարբեր աղբյուրներից ենք ճշտել՝ Վախթանգի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանից, Վիկի մտերմագույն ընկերներից:  Նման բան չկա: Բոլորն էլ փոխանցեցին, որ Վախթանգը խիստ վրդովված է եւ պահանջում է, որ գոնե հայկական լրատվամիջոցները եւ համացանցը ձեռնպահ մնան իր մասին նման ստահոդ լուրեր տարածելուց: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին