▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոլումբիայի ավիավթարից ողջ մնացած ֆուտբոլիստը մահացել է հիվանդանոցում

Կոլումբիայում ավիավթարից ողջ մնացած բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Մարկոս Դանիլոն մահացել է հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է Globo Esporte-ն:

Ինքնաթիռի կործանումից հետո Դանիլոյին, որը լուրջ վնասվածքներ էր ստացել, տեղափոխել էին հիվանդանոց: Բժիշկներին, սակայն չի հաջողվել փրկել 31-ամյա ֆուտբոլիստի կյանքը:

Դանիլոն «Շապեկոենսեի» այն երեք ֆուտբոլիստից մեկն էր, որ ողջ էր մնացել. փրկվածների թվում են Ալան Ռուշելն ու Ջեքսոն Ֆոլմանը:

Հիշեցնենք, որ «Շապեկոենսեն» Բրազիլիայից մեկնում էր Կոլումբիայի Մեդեյին քաղաք` նոյեմբերի 30-ին Հարավային Ամերիկյան գավաթի եզրափակչի շրջանակներում «Ատլետիկո Նասյոնալի» դեմ մրցելու:Կործանված օդանավում գտնվել է 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ, «Շապեկոենսե» թիմի ֆուտբոլիստներ և հավատարմագրված լրագրողներ:

Հավելենք, որ կոլումբիական «Ատլետիկո Նասիոնալը»  դիմել է Հարավամերիկյան կոնֆեդերացիային, որպեսզի Կոպա Սուդամերիկայի հաղթող ճանաչեն «Շապեկոենսեին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին