▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոմբիացած մի՛ կրկնեք, որ ամեն ինչ վատ է.Աստղաբանն ասել է, թե ինչպիսի՞ն է լինելու հաջորդ տարին

Աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը հորդորում է բացասական հույզերով չարթնանալ ու չսկսկել օրը և տարին լավ կլինի.

«Գոնե այս տարի ամենավատ սովորությունից ազատվեք: Անընդհատ զոմբիացած մի՛ կրկնեք, որ ամեն ինչ վատ է երկրում»,-ասաց նա:

Գուրգեն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ շատ ակտիվ տարի է մեզ սպասվում.

Խոյերի համար հագեցած, երջանկությամբ լի  և դժվարին տարի է լինելու: Դժվարությունը ներքին տատանումները հաղթահարելուն է վերաբերում:Ներքին ձայնը խոյերի համար այս տարի յուրահատուկ դեր է ունենալու: Իրադարձությունները բավական արագ են զարգանալու, հնարավորությունները շատ են լինելու, պետք է զգոն լինեն և չկորցնեն դա:

Լավ ու դրական տարի է  լինելու ցլերի համար: Ռիսկերն ու համարձակ գործողություններն արդարացված են: Ազատ աշխատելու, գործելու ու ստեղծագործելու տարի է:

Երջանիկ ժամանակահատված է սկսվում երվորյակների համար:

Խեցգետինների պարագայում մեկնարկում է հաջողակ շրջան: Ցանկալի կլինի, որ ավելի ակտիվ գործեն:

Ճակատագրի կտրուկ շրջադարձի կետային հնարավորություններ կան առյուծների դեպքում:

Ամփոփող տարի է լինելու կույսերի համար: Աննխախադեպ քանակի խոչընդոտներ են սպասվում, որոնք հեշտ կհաղթահարվեն և երկար տարիներ ծրագրավորված, սպասված երջանկությունն այս տարի իրեն արտահայտել կտա:

Կշեռքների համար կամքի ուժի ամրացման, պատասխանատու և վճռորոշ տարի է:

Անակնկալներ են լինելու կարիճների համար և բարեհաջող ընթացքը տևելու է մինչև 2021 թվականը:

Տարին լարված է լինելու աղեղնավորների համար: Կվերլուծեն վերջին 9 տարիներին տեղի ունեցած իրադարձությունները: Կազատվեն պատրանքներից:

Տարվա գլխավոր դերակատարներից մեկն այծեղջյուրն է: Կլուծվեն առողջական, ֆինանսական խնդիրները:

 2017 թվականը  կայունության տարի է լինելու ջրհոսների համար:

Ձկների համար էլ է տարին բարեհաջող լինելու: Կլուծվեն առողջական խնդիրները:

Տարվա գույներն են՝ կանաչը, վարդագույնը, ոսկու և արծաթի բոլոր երանգները: Քարերից յուրահատուկ դեր ունեն զմրուխտը, մալախիտն ու շափյուղան(սաֆիր):

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին