▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանին լարվա՞ծ է. ՀԽ-ից հայտարարում են, որ կան վիրավորներ, ՀՀ եւ ԼՂՀ ՊՆ-ից հերքում են

 «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Սյուզան Սիմոնյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե դիրքերում լարված է.

«Դիրքերում լարված է եղել երեկ: 3-րդ պաշտպանականում` Մարտունու ուղղությամբ կան վիրավորներ: Հարվածել են մինամյոտով:
Ինձ հայտնի է դեռ միայն երկու վիրավորի անուն՝ Պողոսյան Գագիկ Վալերիկի, 1984թ., Գրիգորյան Քաջիկ Զախարի, 1993թ.
Վիրավորվել են երեկ, սակայն այսօր է հայտնի դարձել: Լրատվականները լռում են՞: Ինչու՞: Գաղտնի են՞ պահում: Սա ինչ է՞: Այս պահին մարտական գործողություն չկա:
Ռեժիմը նոր դավադրության է գնում: Փոխել է իր մարտավարությունը և գաղտնի է գործում:
Քանի օր է Արցախի հանրայինը խոսում է միայն Թալիշի վերաբնակեցումից, բայց երեկվանից ոչինչ չի ասում վիրավորների մասին: Սա ինչ է՞, աչքակապություն:՞»,- մասնավորապես, գրել է նա:

armtimes.com-ը տեղեկությունը ճշտելու համար կապ է հաստատել ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի հետ: Նա մեր զրույցում ասել է, որ եթե նման տեղեկություն լինի իրենց պաշտոնական կայքում կլինի: Ճշտող հարցին, այսինքն՝ վիրավորներ չկա՞ն, Հասրաթյանն ասել է. «Հեռախոսով չեմ մեկնաբանում նման տեղեկություն»:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան էլ կայքի հարցին ի պատասխան ասել է, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում. «Ապատեղեկատվություն է, չկա նման բան»,- ասաց Հովհաննիսյանը:

Ավելի ուշ Մուրացան զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը armtimes.com-ին ասել է, որ ԼՂՀ ՊԲ զինծառայող Քաջիկ Գրիգորյանի վիճակը ծանր է: Հարցին՝ վնասվածքը բազմաբեկորայի՞ն է եղել, Ասատուրյանը չի պատասխանել՝ ասելով, որ ուշ ժամի անհանգստացնում են իրեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին