ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հավատում է հեքիաթներին ու առավել ևս՝ վտանգավոր է համարում նրանց, ովքեր հեքիաթներ չեն հավատում ու չեն կարդում:
Այս մասին ասել է անձամբ ինքը՝ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի՝ Հայկ Կիրակոսյանի հարցին:
Հիշեցնենք, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) իր 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպում է քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով։