▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժբախտ դեպք Գագիկ Ծառուկյանի այցի ժամանակ. գյումրեցի տղամարդը մահացել է հրմշտոցում

ԲՀԿ նախկին առաջնորդ, գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Գյումրի այցի ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 11-ին, դժբախտ դեպք է գրանցվել: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում հավաքված բազմության հրմշտոցի ժամանակ վատացել է քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը, նա ուշաթափվել է եւ տեղափոխվել հիվանդանոց: Ավելի ուշ Գյումրու բժշկական կենտրոնից  հայտնել են, որ տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Հայտնի է դարձել նաեւ, որ մահացածը 59-ամյա Ներսես Մելքոնյանն է, Գյումրու բնակիչ: Նախնական եզրակացությամբ, նրա մոտ սրտի կանգ է գրանցվել:

Աղբյուրը՝ NEWS.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին