ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի հետ, հայտնում է NBC News–ի թվիթերյան էջը։ Հանդիպումը կայացել է Նյու Յորքում՝ Թրամփ աշտարակում։
Հանդիպումից հետո լրագրողների առաջ Թրամփը Քանյեին անվանել է «լավ մարդ» ու ասել, որ իրենք «երկար ժամանակվա ընկերներ են»։
Քանյեն անտեսել է լրագրողների՝ իրեն ուղղված հարցերը ու չի պատասխանել նաև հարցին, թե արդյո՞ք ելույթ է ունենալու Թրամփի երդմնակալությանը։