Անկարայում մահափորձ է իրականացվել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի դեմ. ռուս դիվանագետը ծանր վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց:
Հայտնի է, որ Կարլովի վրա կրակել է անհայտ անձն Անկարայի ժամանականից արվեստի ցուցասրահում, որտեղ այս օրերին անց էր կացվում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» խորագրով բաց ֆոտոցուցադրությունը:
Նշվում է, որ մահափորձն իրականացնողը ցուցասրահ է ներխուժել և կրակել ՌԴ դեսպանի վրա այն պահին, երբ վերջինը ելույթ էր ունենում. ականատեսների վկայությամբ՝
հանցագործը բղավել է՝ «Հեռացեք»...
Որոշ տեղեկությունների համաձայն՝ միջադեպից հետո սկսվել է փոխհրաձգություն, կան նաև այլ վիրավորներ...
Դատելով տարածաշրջանում ծավալվող գործընթացներից և դրանցում Ռուսաստանի ակտիվ ռազմական ներգրավվածությունից՝ կարելի է ենթադրել, որ մահափորձի հետքերը կարող են տանել նախ և առաջ՝ դեպի Թուրքիայի հարավային հարևան երկիր՝ դեպի Սիրիա, ավելի կոնկրետ՝ դեպի այնտեղ գործող իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումներ...