Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: Այգեստան թաղամասում հայտնաբերվել է 45-ամյա Մարինե Հովհաննիսյանը՝ կախված վիճակում, իսկ կողքին՝ մահճակալի վրա, երկու երեխաների դի:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` կինը դեռևս 2013թ.-ից հաշվառված է եղել Սպիտակի պոլիկլինիկայի հոգեբուժական կենտրոնում, այսինքն՝ ունեցել է լուրջ հոգեկան խնդիրներ:
Հավելենք, որ ավելի ուշ դատաբժիշկները արձանագրել էին, որ երեխաների պարանոցներին վնասվածքներ կան և որ ամենայն հավանականությամբ երեխաներին խեղդամահ են արել: