▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպիտակում հոգեկան խնդիրներ ունեցող հայրն է խեղդամահ արել երեխաներին ու կախել կնոջը. նոր վարկած

Արդեն տեղեկացրել ենք,  որ երեկ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում հայտնաբերվել է 45-ամյա Մարինե Հովհաննիսյանը՝ կախված վիճակում, իսկ կողքին՝ մահճակալի վրա, երկու երեխաների դի:

Armlur.am-ին ողբերգական դեպքից նոր տեղեկություններ են հայտնի դարձել:

Մահացած կնոջ մայրն էլ դեռեւս 1990-ական թվականներին ինքնասպան է եղել՝ կրկին կախվելու միջոցով, ավելի ուշ նրա մորաքրոջ որդին է նույն քայլին դիմել: Սարալանջի դպրոցի տնօրեն Թամարա Աֆյանի խոսքով՝ Մարինե Հովհաննիսյանը դպրոցում աշխատանքի է անցել ընթացիկ տարվա օգոստոսին՝ մրցույթով: Տնօրենի խոսքով՝ կինը բարեհամբույր էր, սիրում էր երեխաներին եւ իր աշխատանքը, ու նրա պահվածքում աշխատակազմից որեւէ մեկը տարօրինակ ոչինչ չի նկատել. «Բոլորս շոկի մեջ ենք: Չենք կարողանում հավատալ նման բանի»:

Մինչ գործընկերները կնոջը մարդկային բարձր որակներով են գնահատում, տեղեկություններ են տարածվում այն մասին, որ 45-ամյա մանկավարժն ամուսնալուծվել է ամուսնու առողջական խնդիրների պատճառով: Ըստ այդմ, խոսվում է այն մասին, որ տղամարդը հոգեպես անառողջ է եղել: Եվ տեղի ունեցածի վերաբերյալ մեկ այլ վարկածի համաձայն՝ երեխաների եւ կնոջ սպանության մեղավորն ամուսինն է: Ըստ այդ տեղեկությունների՝ երեխաներին խեղդամահ արած հայրը սպանել եւ կախել է նաեւ կնոջը: Այս վարկածը, սակայն, մեր տեղեկություններով՝ պաշտոնապես դեռեւս չի քննարկվել: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին