ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.«Ժպտանք, որ տաքանանք… Դեկտեմբերի 15-ին իմ այս գրառմանը` «Դեռ ձեր փողերը Ամանորի վարք ու բարքի վրա մի ծախսեք, սպասեք տեսնենք ոնց ենք տաքանալու», ի պատասխան Աննա Դավթյանը մեկնաբանել է. «Շնորհակալություն նախազգուշացման համար, գնամ բուդը ցուցակից ջնջեմ»: Ցանկացողները կարող են միանալ Աննա Դավթյանի խելացի մտահղացմանը»: