Սև ծովում հայտնաբերվել են ՌԴ ՊՆ-ին պատկանող Ту-154 ինքնաթիռի մասունքները. դրանք գտնվում են 50-70 մետր խորության վրա:
Այս մասին հաղորդում է lenta.ru կայքը՝ հավելելով, որ ինքնաթիռում գտնվել է 91 մարդ. նրանցից 8-ը անձնակազմի անդամներ էին, 9-ը՝ ռուսաստանյան լրագրող և ևս 83 ուղևոր, որոնց թվում էին Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվում էին Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու:
Նախնական տվյալների համաձայն՝ ինքաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի թույլ տված սխալը: