▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապանում ծննդկան և նորածին են մահացել

Սյունիքի մարզի Կապան քաղաքում երեկ ծննդկան է մահացել:

Asekose.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին Կապանի բժշկական կենտրոնից: Ըստ նախնական տեղեկությունների` 26-ամյա կինը բնական ճանապարհով է երեխային ունեցել, բայց նա արդեն մահացած է եղել: Ծննդաբերությունից մոտ 30 րոպե անց կնոջ մոտ արյունահոսություն է սկսվել, որը բժիշկներին չի հաջողվել դադարեցնել:

Հավելենք, որ մահացած ծննդկանը 26 տարեկան էր և սպասում էր իր առաջնեկին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին