▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ագնեսա Շահնազարյանը՝ Վանաձորի թատրոնի տնօրեն

Դիտեք նաև՝

«Ավարտվեց Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի մրցույթը և թերևս այսօր կամ վաղը ես կստորագրեմ  նոր տնօրենի նշանակման հրամանը: Վանաձորի թատրոնում երկու թեկնածու էին, որոնցից մեկը քննությունը չհանձնեց և երկրորդը Ագնեսա Շահնազարյանն է»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Հիշեցնեք,  որ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում աղմուկ էր բարձրացել՝ պայմանավորված թատրոնի տնօրենի ընտրության հետ: Աշխատողները հույս ունեին, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարումը ստանձնած Հրաչյա Պապինյանը կմասնակցի մրցույթին եւ կշարունակի հետայսու պաշտոնավարել:

Նշենք, որ դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը ծնվել է 1980թ. մարտի 17-ին, ՀՀ Նոյեմբերյան քաղաքում: Արձակագիր Նելլի Շահնազարյանի դուստրն է: Մինչև 1996թ. ապրել է ՀՀ Վանաձոր քաղաքում, որտեղ ավարտել է թիվ 22 միջնակարգ դպրոցը: 2000թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 2000-11թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: 2013թվականից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումէ որպես դերասանուհի:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին