▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր սահմանին զոհված շարքային Նարայանը վաղը տուն էր վերադառնալու

 

 

 

 

 

 

 

 

Sputnik.am-ը գրում է. ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհված Էդգար Նարայանը 3 օր առաջ` դեկտեմբերի 26-ին, իր ֆեյսբուքյան էջում տեսահոլովակ էր տեղադրել` «Աղոթք զինվորի» համար վերնագրով։ Աղոթեց այլոց համար, իսկ ինքը զոհվեց հայրենիքի պաշտպանության ընթացքում։

Կայքի տեղեկություններով` Էդգար Նարայանը վաղը պետք է արձակուրդի գար Երևան։ Ընտանիքի անդամներն անհամբերությամբ սպասում էին նրան։

Հիշեցնենք, որ այսօր Տավուշի ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, ինչի արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ՝ ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյան, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայան և Էրիկ Գարիկի Աբովյան:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին