▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է Վրաստանի նախագահը շնորհավորել հայերին

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է հայ համաքաղաքացիների Սուրբ Ծնունդը։ 

Նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջի փոխանցմամբ՝ Մարգվելաշվիլին ասել է. «Հարգելի համաքաղաքացիներ, սրտանց շնորհավորում եմ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Հայերի և վրացիների բարեկամությունն այնքան է, որքան մեր երկրների պատմությունը։ Գնահատելի է ձեր ավանդը Վրաստանի կառուցման և զարգացման գործում։ Այստեղ ծնված բազմաթիվ հայ արվեստագետներով, գիտնականներով և հասարակական գործիչներով մենք ևս հպարտանում ենք, ինչպես ձեր պատմական հայրենիք Հայաստանը»։

Բացի այդ, Վրաստանի նախագահը մաղթել է, որ 2017 թվականը լինի առողջության, երջանկության, բարության և խաղաղության տարի հայ ազգի և նրանց ընտանիքների համար։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին