▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը

Թբիլիսիում, 68 տարեկանում, մահացել է գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Անահիտ Բոստանջյանը:

Նա հեղինակ է 30-ից ավելի գրքերի, 10-ը բանաստեղծական ժողովածուների։ Թարգմանել է շուրջ 90 վրացի գրողների՝ Թամազ Ճիլաձե, Վաժա Փշավելա, Գրիգոլ Ռոբաքիձե, Ռեվազ Միշվելաձե, Արչիլ Սուլակաուրի, Գրիգոլ Աբաշիձե, Իրակլի Սամսոնաձե և այլք։ Հայերենից վրացերեն է թարգմանել Սոնա Վանի, Օքրո Օքրոյանի, Վարդան Հակոբյանի, Ավիկ Դերենցի, Սամվել Մարգարյանի և այլոց երկերը։ Թարգմանել է նաև ռուսերենից։  Աջակցել է նաև վիրահայ օտարագիր գրողներին՝ թարգմանելով ու հայերեն հրատարակելով նրանց ստեղծագործությունները։ Հրատարակել է 500-ից ավելի գիրք՝ իր հրատարակչական գործունեության ընթացքում: Թարգմանվել է վրացերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն լեզուներով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին