shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 13։40-ի սահմաններում Արտակագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի 1-ին թաղամասի 1-ին շենքի 10-րդ բնակարանից գազի ուժեղ հոտ է գալիս և կան կասկածներ, որ ներսում մարդիկ կան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Վաղարշապատի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր Վաղարշապատի ոստիկանների հետ բացելով տան դուռը այնտեղ հայտնաբերել են կնոջ և տաղամարդու, ինչպես նաև անչափահաս աղջկա դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են 27-ամյա Հրաչյա Բաղդասարյանը, 20-ամյա Աննա Միսակյանը և 4-ամսեկան Ասյա Բաղդասարյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում