▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղապետը որպես ծննդյան նվեր գյուղի գլխավոր փողոցն ու դպրոցն անվանակոչել է իր անունով

 

 

 

 

 

 

 

Newsbook.am-ը գրում է.

Կայքի զրուցակիցն է  Նոր Գեղի գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանը:

- Պարոն Թևոսյան, ինչո՞ւ որոշեցիք Նոր Գեղի գյուղի գլխավոր փողոցը և երաժշտական դպրոցն անվանակոչել Ձեր անունով:

- 70-ամյակիս կապակցությամբ փողոցը, իսկ 65-ամյակիս երաժշտական դպրոցը անվանակոչել ենք իմ անունով:

- Օրինակ՝ Ձեր 80-ամյակի կապակցությամբ ի՞նչն եք Ձեր անունով կոչելու:

- Դե, եթե կենդանի մնացի, գյուղը կանվանեմ իմ անունով:

- Ո՞ւմ առաջարկությունն է եղել փողոցն ու դպրոցը Ձեր անունով անվանակոչելը:

- Գյուղացիներից ինչ-որ մեկի առաջարկով ավագանին քննարկել և անվանակոչել է:

- Որոշումը միաձա՞յն ընդունվեց:

 - Որոշումն ընդունվել է միաձայն: 11 հատ ավագանի կա, միաձայն ընդունվել է: 30 տարի աշխատել եմ, դա քիչ չի չէ՞: Չգիտեմ՝ գիտեք, թե՝ չէ, ես օլիգարխ չեմ, այս պահին մի 600 հազար դոլարի վարկեր ունեմ:

 - Գյուղում կյանքն այդքան վա՞տ է, որ վարկերով եք ստիպված ապրել:

- Դե, չէ, մենք այգիներ ենք հիմնել: Ճիշտն ասած՝ դա տղայիս անունով: Մենք դրսից տնկիներ ենք ներկրում: 500 հեկտար այգիներ կան:

 - Փաստորեն, նաև ընտանեկան բիզնես ունեք:

- Այո, ընտանեկան բիզնես ունենք: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին