▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորատուսցի Հայկոյի սպանությունից հետո մեղադրյալի ընտանիքին վտանգ է սպառնում

 Armtimes.com-ը գրում է. Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի  որդու՝ Հայկ Հակոբյանի սպանությունից հետո Նորատուս գյուղում իրավիճակը չի հանդարտվում. մեր տեղեկություններով, լարվածությունն այնքան է մեծացել, որ սպանության մեջ մեղադրվող Մեխակ Հարությունյանի ընտանիքն ու հարազատները (այդ թվում հորեղբայրը՝ Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը) վախենալով վենդետայի վտանգից՝ լքել են գյուղը:

Այժմ նրանց բոլորի տներն իրավապահների կողմից վերցված են պահպանության տակ:Կայքն այսօր փորձեց կապ հաստատել Մուրադ Հարությունյանի հետ, սակայն գյուղապետարանում ասացին, որ նա տեղում չէ, իսկ նրա բջջային համարին պատասխանած տղամարդը ներկայացավ որպես Հարությունյանի ընկեր.

- Պարոն Հարությունյանը չի, նրա ընկերն է, հեռախոսը ինձ է տվել, ինքն էստեղ չի:

- Նկատի ունեք՝ գյուղո՞ւմ չի:

- Գյուղում չի:

- Մենք տեղեկություն ունենք, որ դեպքից հետո նրանց ամբողջ ընտանիքը, հարազատները լքել են գյուղը, ճի՞շտ է դա:

- Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, սակայն մեզ հետ զրույցում պնդեց, որ մեր տեղեկություններն անհեթեթություն են:

Հարցին, թե ճի՞շտ է, որ Նորատուսում լարվածություն կա եւ նույնիսկ գյուղապետն է իր ընտանիքով գյուղից հեռացել՝ Գրիգորյանը պատասխանեց. «Անհեթեթություն եմ համարում եւ նման բամբասանքներին չեմ ուզում պատասխանել»:

Այսինքն՝ գյուղապետը սովորականի պես շարունակում է գյուղում աշխատե՞լ՝ հետաքրքրվեցինք. «Անհեթեթություն եմ համարում, բոլորն էլ աշխատում են»,- եզրափակեց նա:

ՀՀ քննչական կոմիտեից, ըստ էության, հաստատեցին մեր տեղեկությունները. սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրյալ Մեխակ Հարությունյանի ընտանիքի պահպանություն իրոք իրականացվում է.

«Քրեական գործով անհրաժեշտություն է եղել եւ քննիչը որոշում է կայացրել մեղադրյալի ընտանիքի եւ անձնական գույքի պահպանման վերաբերյալ, որի կատարումը հանձնարարվել է համապատասխան մարմիններին»,- մեզ հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին