▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդանանց փողոցում սպանված 18-ամյա երիտասարդի մայրը Սպիտակի երկրաշարժի ժամանակ կորցրել էր ընտանիքը

Արդեն տեղեկացրել ենք, որ հունվարի 11-ին, ժամը 15.30-ին, երևանի Վարդանանց փողոցում 2 տղամարդ է դանակահարվել, որոնցից մեկը` 1998 թ. ծնված Վահե Մուրադյանը մահացել է` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքի պատճառով: 

Նշենք, որ երեկ տեղի է ունեցել սպանված երիտասարդի հոգեհանգիստը:

Armlur.am-ին հայտնի է դարձել, որ Վահեն ունի մեկ քույր, ապրում էր ծնողների հետ: Նրա մայրը 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ կորցրել էր ընտանիքը 

Հիշեցնենք, որ դանակահարությանը նախորդած վիճաբանության պատճառը տղաներից մեկի կողմից արված «դոդիկ» արտահայտությունն է եղել: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին