▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է «ՏԱՎՈՒՇ» նախագիծ ՍՊԸ-ի 34-ամյա տնօրենի դին

Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է «ՏԱՎՈՒՇ» նախագիծ  ՍՊԸ-ի 34-ամյա տնօրենի դին

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` հունվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Ազատության պողոտա 11ա շենք, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը հանդիսանում է Տավուշի մարզի բնակիչ, 34-ամյա Դավիթ Մելքումյանը, ով` ըստ նախնական տեղեկությունների, 12-րդ հարկից ինքնասպանություն գործելով, իրեն ցած է նետել: Գ. Շամշյանի տեղեկություններով, Դ. Մելքումյանը աշխատում էր «ՏԱՎՈՒՇ» նախագիծ ՍՊԸ-ի տնօրեն, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա և սպասում էին երրորդ երեխային: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին