Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվելու: Այսօր Ափշերոնում նոր զինվորական ավանի բացման ժամանակ նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Ղարաբաղյան հակամարտությունը շատ պարզ լուծում ունի: Առաջին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Մենք երբեք թույլ չենք տա Ադրբեջանի տարածքում երկրորդ հայկական պետություն ստեղծել: Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվելու: Եթե որեւէ մեկը նման բան է սպասում, թող իզուր չսպասի: Նման բան չի լինելու»,- ասել է Ալիեւը: