▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արկղով նորածնի դին Մուրացան հիվանդանոցից հանձնել են երիտասարդ ամուսիններին

shamshyan.com-ը գրում է, որ հունվարի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Հունվարի 26-ի առավոտյան ժամը 6-ին, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ, 19-ամյա Նարինե Բրոյանին, ով պատրաստվում էր երեխա ունենալ, տեղափոխել են Արմավիր քաղաքի ծննդատուն: Այնտեղ մի քանի բժշկական հետազոտություններ անցնելուց հետո Նարինեին հայտնել են, որ իր և պտղի հետ ամեն բան լավ է, և մինչև երեկոյան ժամը 6-ը նա կծննդաբերի: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հարազատներն ասում էին. «Ծննդաբերելուց բառացիորեն րոպեներ առաջ մեզ ասացին, որ ի հայտ են եկել խնդիրներ, սակայն Նարինեն ծննդաբերել է: Արդեն հունվարի 27-ի առավոտյան նորածնին տեղափոխել ենք Մուրացան հիվանդանոց, իսկ 2 օր անց մեզ տեղեկացնում են, որ երեխան մահացել է»: Հարազատները նշում էին նաև, որ մայրը նախածննդյան 9 ամիսների ընթացքում անցել է բոլոր կոնսուլտացիաները, և բժիշկներն էլ միշտ ասել են, որ ոչ մի խնդիր չկա, և այդ դեպքում ինչպես եղավ, որ միայն ծննդաբերելուց րոպեներ առաջ հասկացան մոր մոտ խնդիրներ լինելու հանգամանքը: Այդ դեպքում կարելի էր ասել, որ ամեն ինչ արդեն ուշ է եղել: Մենք երեխայի մահվան համար, ով, ի դեպ, նրանց առաջնեկն էր և աղջիկ, մեղադրում ենք Արմավիրի ծննդատան բժիշկ Նշան Գևորգյանին, ով ընդունել է երեխայի ծնունդը»: Ազգությամբ եզդի ամուսիններ՝ 22-ամյա Իսա Իսայանն ու 19-ամյա Նարինե Բրոյանը չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ բժշկի մեղքով իրենց առաջնեկը մահացավ: «Մենք անզոր ենք; Էլ չենք կարող երեխային հետ բերել, պարզապես ցանկանում ենք, որպեսզի տեղի ունենա օբյեկտիվ հետաքննություն և մեղավոր բժիշկը պատասխանատվություն կրի և գոնե ազատեն նրան աշխատանքից, որպեսզի էլ ոչ մի ընտանիք, այդ թվում՝ նորսատեղծ, նման ցավալի վշտի մեջ չհայտնվի»: Մուրացան հիվանդանոցից նորածնի դին հարազատները արկղով տեղափոխեցին հայրենի գյուղ՝ հուղարկավորելու:

Նյութը՝ սկզբնաղբյուրում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին