armtimes.com-ը գրում է. Կառավարության մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրաժարականի դիմում է գրել: Այն կառավարությանը կներկայացվի, ամենայն հավանականությամբ, վաղը:
Մարզպետին հրաժարականի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն, սակայն գործադիր մարմնից չհաջողվեց ստանալ:
Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ Արարատի մարզպետի ամենահավանական թեկնածու է համարվում բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը: Ճշտելու՝ արդյոք իրեն մարզպետ աշխատելու առաջարկ արվել է, զանգահարեցինք վերջինիս: Գրիգորյանի հեռախոսահամարը, սակայն անհասանելի էր:
Զանգահարեցինք նաեւ նրա վարորդին, սակայն վերջինս նշեց, որ ոչ մի կերպ չենք կարող խոսել Գրիգորյանի հետ, քանի որ ինքն իրենց տանն է, Գրիգորյանն՝ իրենց:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում