▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր Արեշի բնակարաններից մեկում երկու տղամարդու դի է հայտնաբերվել

Հունվարի 30-ին Նոր Արեշ թաղամասի տներից մեկում հայտնաբերվել է երկու տղամարդու դի:

 Ոստիկանության լրատվության  ծառայությունից հայտնեցին, որ հունվարի 30-ին` ժամը 14:50-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 36-րդ փողոցի տներից մեկում մահացել է 1960 թվականին ծնված Գ.Կ-ն: Ավելի ուշ պարզվել է, որ հյուրասենյակում հայտնաբերված դին Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որոնվող անձն է: Վերջինս  հունվարի 3-ից ՀՀ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 1955 թվականին ծնված Ա.Ա-ն է:

Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին