▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂՀ ԱԱԾ-ն հրապարակել է գերեվարված ադրբեջանցի զինծառայողի տեսագրությունը

ԼՂՀ ԱԱԾ-ն այսօր հրապարակել է ադրբեջանական բանակի գերեվարված զինծառայող Հուսեյինզադեին պատկերող տեսագրություն՝ հաշվի առնելով հարցի հնչեղությունը։ Հիշեցնենք, փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեինզադեին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին