▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օպերայի և բալետի թատրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից` նշանակվելով մշակույթի նախարարի օգնական

 

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։

ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Անդրանիկ Արզումանյանը նշանակվել է մշակույթի նախարարի խորհրդական։

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին