▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բելառուսի Գերագույն դատարանը մերժել է Ալեկսանդր Լապշինի գործով բողոքը

 

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ի նիստում մերժել է Ալեկսանդր Լապշինի գործով բողոքը։

Լապշինի եւ նրա փաստաբանների բողոքը դատարան էր ներկայացվել փետրվարի 6-ին։ Բելառուսի Գերագույն դատարանին բառացիորեն մի քանի ժամ է պետք եղել վճիռ կայացնելու համար, ինչը վկայում է դատարանի կողմնակալ վերաբերմունքի մասին։

Հիշեցնենք, որ Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսինԼեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունըքննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանցցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:

Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:

Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «Պետական սահմանն ապօրինի հատելու» եւ երկրի ներգաղթի օրենսդրությունը խախտելու համար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին