▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կիսատ գործ ունեմ». մահացած փոխգնդապետը դեռ անցյալ տարի ականի պայթյունից կորցրել էր ոտնաթաթն ու արմունկի կեսը

Yerkir.am-ը գրում է. ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող` 38-ամյա Գեղամ Մանուկյանը Մարտակերտից էր, կոչումով` փոխգնդապետ: Նա ծառայում էր ՊԲ ինժեներական զորքերում:

ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը հպարտությամբ նշեց, որ պատիվ է ունեցել ճանաչելու Գեղամին և նրա՝ պատերազմի վետերան հորը: Պատգամավորի խոսքով՝ Գեղամը նախորդ տարի վիրավորվել էր ականի պայթյունից, սակայն շարունակել էր ծառայությունը: «Ականի պայթյունից վիրավորվել էր, կորցրել ոտնաթաթն ու արմունկի կեսը: Այդ ժամանակ բոլորը նրան համոզում էին թողնել ծառայությունը՝ ասելով` դու քո գործն արդեն արել ես, բայց նա ասում էր` ոչ, ես դեռ գործս կիսատ եմ թողել»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին