Սիրո և երիտասարդների օրհնության օրը՝ Սուրբ Սարգիսը, այս տարի կնշվի փետրվարի 11-ին:
«Մենք ազգային եկեղեցի ենք և երբեք չենք մերժել ազգային սովորույթներն ու ծեսերը, սակայն դեմ ենք սնոտիապաշտությանը: Եթե սկսենք մերժել՝ կկտրվենք մեր արմատներից»,-խոսելով այս օրը երիտասարդների կողմից աղի բլիթ ուտելու մասին՝ ասաց Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Ազգագրագետ Խորեն Գրիգորյանն էլ անդրադարձավ ժողովրդի կողմից տոնի մեկնաբանությանը: Նրա խոսքով այդ օրն անպայման փոխինձ են պատրաստել, ավելին, թողել են, որ առավոտյան արթնանան ու պայտի հետքը տեսնեն, ինչը նշանակում էր, թե Սուրբ Սարգիսը եկել, անցել է այդ տեղով:
Աղի բլիթ ուտելուց առաջ էլ ազգագրագետը հորդորեց նայել լուսնին ու մտածել նրա մասին, ում ցանկանում եք տեսնել երազում:
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում