Տեղեկացրել էինք, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին զինված խմբին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանին, որը ձերբակալվել էր օգոստոսի սկզբին և ազատ արձակվել տարեվերջին, այսօր տեղափոխել են Հատուկ քննչական ծառայություն:
«Հետք»-ը գրում է, որ կայքի լրագրող Զարուհի Մեջլումյանը Հատուկ քննչական ծառայության տարածքից հայտնել է, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանը ձերբակալված է եւ այս պահին գտնվում է ՀՔԾ-ում:
Այնտեղ են նաեւ ընթերականեր՝ քննչական գործողություններ կատարելու համար:
Արդեն կա ձերբակալման մասին որոշում եւ համապատասխան արձանագրություն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում