shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ այսօր՝ փետրվարի 14-ին, ժամը 10։20-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասում գործող թիվ 3 մանկապարտեզի սան, 5-ամյա Ռոբերտ Դալլաքյանը, ինքնուրույն դուրս է եկել մանկապարտեզի տարածքից։
Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, մինչ մանկապարտեզում կնկատեին երեխայի բացակայությունը, նրա դին հայտնաբերել են Դեբեդ գետում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 1 շաբաթ էր, ինչ հաճախում էր նշված մանկապարտեզը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում