▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջաջուռ գյուղում հղի կինն արտաքնոցում ծննդաբերել է, նորածինն ընկել է հորը

Փետրվարի 14-ին, ժամը 14:43-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ Ա. Բ.-ը ծննդաբերել է արտաքնոցում. երեխան ընկել է հորը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, Ա. Բ.-ը տեղափոխվել է Ախուրյանի Մոր և Մանկան կենտրոն, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հորից (մոտ 2 մ խորության) դուրս են բերել սինթետիկ պարկի մեջ փաթաթած նորածնի անկենդան մարմինը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին