▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դռները փակվում են, վերջին կայարանը՝ Նժդեհի հրապարակ

Համացանցի օգտատերերը շարունակում են քննարկել և հումորային գրառումներ կատարել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կողմից «Ելք» դաշինքին այսօր կատարած առաջարկի վերաբերյալ:

-Հայրիկյանին զգուշացրեք, որ դռները փակվում են, մնացել է վերջին կայարանը` ՆԺդեհի հրապարակը...,-գրել է լրագրող Մհեր Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր «Ելք» դաշինքին միանալու ցանկություն է հայտնել:

Նշենք, որ «Ելք»-ից արձագանքել են Պարույր Հայրիկյանի առաջարկին՝ այն համարելով ժամանակվրեպ:

«ԵԼՔ»-ի հայտարարությունը՝ ստորև.

«Այսօր ԱԻՄ նախագահությունը ուղերձ է հղել «ԵԼՔ» դաշինքին՝ ցանկություն հայտնելով ընդգրկվել դաշինքի կազմում:

Հաշվի առնելով ժամանակի սղությունը պայմանավորված այն հանգամանքով, որ 2017թվականի փետրվարի 16-ը սահմանված է որպես վերջնաժամկետ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ցուցակների ներկայացման համար, գոյություն ունեն մի շարք տեխնիկական խոչընդոտներ, որոնք անհնար են դարձնում դաշինքային փոխհարաբերությունների ձեւավորումը եւ դաշինքի կազմում նոր ուժի ընդգրկումը:

Այսուհանդերձ, մենք պատրաստակամ ենք եղել ԵԼՔ դաշինքի կազմում ռեյտինգային ընտրակարգով ներառել ԱԻՄ ներկայացուցիչներին, որի մասին կատարել ենք առաջարկ, ինչը մերժվել է: Հաշվի առնելով վերոգրյալը՝ համագործակցության առաջարկը համարում ենք տեխնիկապես անհնար եւ ժամանակավրեպ»:

Կարդացեք նաև՝ Հայրիկյանը փնտրում է «Ելք»-ի մուտքը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին